Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարևորության մասին

Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարևորության մասին

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ հանգել են միևնույն կարծիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունը:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման ժամանակ Ռուսաստանի թեման առանձնացված է եղել:

«Նախարար Կոնոն անդրադարձ է կատարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջին հանդիպմանը: Երկու կողմերն էլ հանգել են այն կարծիքին, որ միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարևոր են Ռուսաստանի հետ կապերն ու երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում