AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանի մոտ քննարկվել են Համահայկական խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները, քննարկման առարկա կդառնան սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում:

Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձևավորման նպատակների, անդամության չափանիշերի, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի և աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում:

Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռևս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում, որտեղ Հանրապետության Նախագահը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Նույն նիստում ձևավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Լրահոս
Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին Արցախի պետական նախարարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Հայ-ռուսական երկխոսությունն ակտիվ զարգանում է. բացվեց ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդես Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք է շարունակել բանակցությունները Այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման ամրապնդման ուղղությամբ. ՀՀ Նախագահ Ռուս տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի լուսանկարը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Նախատեսվում է բարձրացնել ապօրինի ծառահատման հետևանքով պատճառված վնասի հատուցման սակագները Սպասվում են տեղումներ ձյան տեսքով Բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում. Նալբանդյան Նախագահի ողջույնի ուղերձը «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին «Խելացի քաղաքի» ստեղծման վերաբերյալ հայեցակարգ է մշակվել Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Դժվար է ամբողջ փաթեթից առանձնացնել կարգավորման մեկ կամ երկու տարր ու փորձել համաձայնության հասնել. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձեռք բերված համաձայնություններից հետ կանգնել. Էդվարդ Նալբանդյան ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ուշի ուշով հետևում ենք ԼՂ հիմնախնդրի զարգացումներին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իսմաիլ Քահրամանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինը գործարկեց ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին Բակո Սահակյանը մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի միջոցառմանը Հայկական հեռուստատեսությունը 61 տարեկան է. նոյեմբերի 21-ն աշխարհում նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր Արիաննե Կաոիլին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Բակո Սահակյանը մասնակցել է Ալֆորվիլ-Բերձոր բարեկամության հռչակագրի ստորագրմանը «Հայկական ժամանակ». Վարչապետի մամուլի խոսնակ. «2019 թ.-ից սկսած Ամանորի տոները կրճատվելու են» «Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ «Ժողովուրդ». Խմելու ջրի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan