Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ

Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած վթարի հետևանքով ազատազարկման դատապարտված և վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ:

Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Հրաչյա Հարությունյանի` ռուսական դատարանի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության քննությունը: «Ես կանոններն եմ խախտել, մնացածի մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- դատարանում հայտարարեց Հրաչյա Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել: Հարցին` ինչո՞ւ էին իրեն պատժախուց տեղափոխել, Հարությունյանը պատասխանեց. «Պատժախուց էին տեղափոխել իբր ճաշարան գնալուց հրաժարվելու համար, բայց այդպիսի բան չի եղել: Ես ճաշարան գնալուց չեմ հրաժարվել»:

Նա նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն Հայաստանում արդեն սկսել է բուժվել: Հարցին` ռուսական բանտում իրեն ճնշե՞լ են,խոշտանգումների ենթարկե՞լ են, Հարությունյանը բացասական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում