Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը

Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը

Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնայում եւ Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների չորրորդ կասկածյալի ձերբակալման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ձերբակալված է վերջին ժամերին Բարսելոնայում եւ Կամբրիլսում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված չորրորդ մարդը»,- ասված է կատալոնիական ոստիկանության համառոտ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ:

Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում