Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը

Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը

Իրանի ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը գտնվում Էր տնային կալանքի տակ, դադարեցրել Է հացադուլն այն բանից հետո, երբ կառավարությունը համաձայնել Է նրա տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին: Այդ մասին հայտնել Է բրիտանական BBC-ին:

Նրա տվյալներով՝ Քյարուբին հանդիպում Է ունեցել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հազիզադե Հաշեմիի հետ եւ որոշակի հավաստիացումներ ստացել նրանից, ինչից հետո դադարեցրել Է հացադուլը: Նախօրյակին հաղորդվել Էր, որ Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախկին խոսնակ եւ ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին, օգոստոսի 17-ին հոսպիտալացվել Է այն բանից գրեթե մեկ օր անց, երբ հացադուլ Է հայտարարել:

Ընդդիմադիր գործիչը հացադուլ Էր սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Քյարուբիի կինը հայտարարել Է, որ նա նաեւ պահանջել Է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին եւ ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:

Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում Է տնային կալանքի տակ բողոքի այն գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում