Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով

Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով

Դիտակումների, փորձագիտական գնահատականների արդյունքում պարզ է դարձել, որ փառատոնների ժամանակ Հայաստան այցելող օրական զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով: Օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Փառատոնները նպաստում են, որ Հայաստանի զբոսաշրջային այցելությունների թիվն ավելանա: Շատերը գալիս են հատուկ որևէ փառատոնի մասնակցելու համար: Բացի այդ, փառատոնները միջազգային շուկային Հայաստանն ավելի ճանաչելի են դարձնում նոր հետաքրքրություններով»,-ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ ավելանում է փառատոններին անձամբ մասնակցող զբոսաշրջիկների թիվը: Որոշ հայկական փառատոնների համար նույնիսկ տուրփաթեթներ են վաճառվում Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում