«Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասն անցկացրել է Եվրոպայում:

«Հանրապետության նախագահն արձակուրդի մի մասն անցկացրել է եվրոպական առողջարանային քաղաքներում»,- ասված է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի պատասխանում:

«Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի արձակուրդի անցկացման վայրին, ապա արձակուրդից առաջ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ նախագահը մեկնում է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Ինչպես տեղյակ եք, Սերժ Սարգսյանը ընդհատել է արձակուրդը և օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը»,- նշված է թերթի հարցման պատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում