Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա: 

«Ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրինաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝ Գերմանիան, Սկիպերիան՝ Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Միսը՝ Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։ Եվ վերջապես, մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք , որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում