Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին

Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալ՝ մարոկկացի Յունես Աբույակուբին: 

Ավելի վաղ իրավապահ մարմինները ենթադրում էին, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի է ենթարկել 17-ամյա Մուսա Ուկաբիրը, սակայն Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն հայտարարել է, որ այդ տարբերակն «ավելի քիչ հավանական է», քան համարվում էր նախկինում: Նոր տարբերակի համաձայն՝ վրաերթն իրականացրել է Յունես Աբույակուբն, ում հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից:

Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի Է: Վարորդին հաջողվել Է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում