Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում օգոստոսի 19-ին տղամարդը փողոցում դանակով վիրավորել է 8 անցորդի: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ տարբեր աստիճան մարմնական վնասվածքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում