Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ
19/08/2017 16:20
Նմանատիպ
Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի և մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներն ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հիվանդանոցում հետազոտություն են անցնում:
Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսն անչափահասներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում