Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Արցախում 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին տեղեկացնում է Արցախի վիճակագրական ծառայությունը։

2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4տոկոս:

2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2ԱՄՆ դոլար կամ 1333.3 Եվրո:

ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում