AM | RU
USD
EUR
RUB

Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանն օգոստոսի 21-ին հեռացել է կյանքից: Նա վերջերս էր բոլորել 79 տարին:

Պերճ Արմենակի Զեյթունցյանը (ծնված՝ հուլիսի 18-ին, 1938, Ալեքսանդրիա, Եգիպտոս) ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989) էր։ 1948 թվականին հայրենադարձել էր։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։

Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

2013 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Times.am-ի խմբագրակազմը ցավակցում է Զեյթունցյանի մերձավորներին ու հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

Լրահոս
Լոս Անջելեսում մեծ հանդիսությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանում հնարավոր է արևմտահայերենով դպրոցներ ստեղծվեն Հայաստանն ու Սենթ Քիթս և Նևիսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը Լևոն Մկրտչյանն իր հրաժարականի պահանջի տակ հիմնավորումներ չի տեսնում Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20- ամյակին նվիրված միջոցառմանը Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Էդուարդ Շարմազանով Թուրքական Հաքքարիում քուրդ զինյալները պայթեցրել են զինվորական մեքենան Առանց հերթագրումների եւ խոչընդոտների. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում սոցփաթեթի նոր կարգը Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 300 մլն դրամ Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն «Խոստում»-ը համամարդկային խնդիրներ է շոշափում. Թերրի Ջորջը Երևանում խոսում է իր ֆիլմի մասին Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում Մենք ժամանել ենք այստեղ՝ թույլ չտալու քարոզչություն և հակահայկական հռետորաբանություն ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ Պարտապանը կկարողանա արգելանքն այլ գույքի վրա տարածելու միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ ԱԺ պատգամավորները չեն կարողանա ցանկացած պահի տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորներին Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ Նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan