Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Իսպանիայում թուրք մտավորականի ձերբակալման գործին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի պահանջով Իսպանիայում Ինտերպոլի կողմից թուրք մտավորական, գրող Դողան Ախհանլըի ձերբակալության հանգամանքին:

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մերկելը Թուրքիային մեղադրել է միջազգային ոստիկանական կազմակերպության` Ինտերպոլի լիազորությունները չարաշահելու մեջ:

Թուրքիայի պահանջով Ինտերպոլը օգոստոսի 19-ին Իսպանիայում ձերբակալել էր Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվող ծագումով թուրք գրող Դողան Ախհանլըին:

Իսպանական ոստիկանությունը կիրակի օրն ազատ էր արձակել մտավորականին:

Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել մտավորականի ազատ արձակման կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում