Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա

Օգոստոսի 21-ին Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա: Այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն, զոհվել Է 35-ամյա մի կին: Եվս մեկ մարդ հոսպիտալացվել Է:

Ոստիկանությունը բռնել Է վարորդին: BFM TV-ի տեղեկատվության համաձայն, կարգի պահապանները «այս պահին բացառում են ահաբեկչության տարբերակը»:

Քաղաքում շտապ կարգով փակվել են մի շարք շրջաններ տանող ճանապարհները, մասնավորապես, հին նավահանգստի թաղամաս տանող ճանապարհը, որտեղ զոհվել Է կինը: Փակվել Է Մարսելի հիմնական ավտոմոբիլային թունելներից մեկը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը 35 տարեկան Է, ավելի վաղ նա արդեն կատարել Է քրեական հանցագործություն: Միեւնույն ժամանակ հայտնի Է, որ նա տառապում Է հոգեկան խանգարումներից: Ավտոմեքենան, որը Մարսելում վարել Է տղամարդը, գողացված Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում