Պերճ Զեյթունցյանը թարմ հոսանք էր բերում հայ գրականություն. Էդվարդ Միլիտոնյան

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը թարմ հոսանք էր բերում հայ գրականություն։

Այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա նշեց, որ Պերճ Զեյթունցյանը հսկայական երևույթ էր հայ գրականության, կինոյի, թատրոնի պատմության մեջ։

«Իր պատանեկության տարիներից նա մեր եզակի գրողներից էր, որ 15 տարեկանում գիրք է հրատարակել և, կարելի է ասել, հենց առաջին քայլերից իր վրա մեծ ուշադրություն է սևեռել։ Տարիներ շարունակ նրա բոլոր գործերը, բազմաթիվ գրքեր, հոդվածներ, կինոսցենարներ հասարակության մեջ շատ մեծ ալիք են բաց թողել՝ սթափության, արժևորման և նոր գնահատականների։ Նրա ստեղծագործությունները արժանացել են պետական մրցանակների։ Այս ամենը Պերճ Զեյթունցյանի պարագայում ամենաճշգրիտ կերպով արտացոլում էին գրողի, մարդու, քաղաքացու կերպարը»,- ընդգծեց Միլիտոնյանը։

Նա նշեց, որ Պերճ Զեյթունցյանը ՀՀ առաջին մշակույթի նախարար լինելու տարիներին հսկայական դեր է ունեցել հայկական մշակույթի կյանքում։

Հայաստանի գրողների միության նախագահն ընդգծեց, որ մեծ ավանդ է ունեցել նաև կինոյի ասպարեզում, երբ աշխատում էր «Հայֆիլմ»-ի սցենարական բաժնի գլխավոր խմբագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում