AM | RU
USD
EUR
RUB

Դատավորն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:

Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:

Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին:

Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Բակո Սահակյանը Ստեփանակերտում ծանոթացել է բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքին ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասած նախկին սենատոր, նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Ծիծեռնակաբերդ «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan