AM | RU
USD
EUR
RUB

Տավուշում պայմանագրային զինծառայողին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչին

ՀՀ քնչչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 32-ամյա տղամարդու սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Դեպքի վայրի զննությամբ քննչական-օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերել էր ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ՝ մոխրացած դիակ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանն է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված 1980 թ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Տավուշի մարզի 37-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մասնավոր կյանքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Վ.Գրիգորյանի հետ, որի ժամանակ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին, ապա՝ նրան անգիտակից վիճակում դրել «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և, ցանկանալով վթարի նմանակում ստեղծել, ավտոմեքենան գլորել է ձորը ու այրել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Լրահոս
Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ «Ժամանակ». Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan