Գերմանիան Թուրքիային իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների

Թուրքիայում 2016 թվականի հուլիսին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարության կողմից հետապնդման մեջ գտնվող փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է thestar-ը:

Նրանցից շատերը դիվանագետներ, դատավորներ, արվեստագետներ, լրագրողներ և գիտնականներ են:

«Ես շատ տխուր եմ, որ ստիպված եմ եղել լքել իմ երկիրը: Սակայն, համենայնդեպս, հիմա ապահով եմ և Էրդողանից հեռու: Նա այլևս չի կարող վնասել ինձ»,- պատմում է փախստականների շարքերը համալրած և ներկայումս Բեռլինում բնակվող թուրք դատավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում