«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով և եվրոյով: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար և հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին:

Նախարարությունից հայտնել են նաև հատուկ հաշիվների ռեկվիզիտները.

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79

ՀՎՀՀ 04108656

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ դրամ – հ/հ 220129690305000

ԱՄՆ դոլար – հ/հ 220415140015001

Ռուսական ռուբլի – հ/հ 220129690016958

Եվրո – հ/հ 220415140049002

Հետևեք մեզ նաև Telegram-ում