AM | RU
USD
EUR
RUB

Կապանում փորձարկվել է համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը

Սյունիքի մարզի Կապան համայնքում անցկացվել է եռօրյա ուսումնավարժանք՝ հիմնական նպատակ ունենալով փորձարկել համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում համայնքապետարանի և այլ կառույցների միջև համագործակցության կարողությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչությունից, ուսումնավարժանքը կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Կապանի համայնքապետարանը։

Ուսումնավարժանքի սցենարով խաղարկվեց բնակչության պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի, ջրամբարի պատվարի փլուզման, քիմիական վթարի, սողանքի և այլ արտակարգ իրավիճակների դեպքում: Կազմակերպվեց երկրաշարժի ժամանակ մանկապարտեզի երեխաների և անձնակազմի տարհանումը, երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենքում տարբեր մարմնական վնասվածքներ ստացած և շենքի վերին հարկերում հայտնված բնակչության դուրսբերումը, որի ընթացքում ստուգվեցին նաև Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմի (INSARAG) կարողությունները, մասնավորապես՝ տուժած բնակչությանը առաջին օգնություն ցուցաբերելու կարողությունը։

Ըստ վարժանքի սցենարի՝ խաղարկվեց նաև 10 տոննա ամոնիակ տեղափոխող տրանսպորտային միջոցի վթար, որի հետևանքով տեղի էր ունեցել ամոնիակի արտահոսք։ Քիմիական, կենսաբանական և ճառագայթային ազդեցություն ունեցող նմանատիպ դեպքերին արձագանքելու ուղղությամբ վերապատրաստում անցած Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատն արագ արձագանքեց ահազանգին: Մասնագետները հետախուզեցին դեպքի վայրը՝ օգտագործելով հատուկ գործիքներ, որպեսզի պարզեն նման քանակի ամոնիակի արտահոսքի դեպքում մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, կազմակերպեցին բնակչության տարհանում և ջրային վարագույրով պատեցին ամոնիակ տեղափոխող տրասպորտային միջոցը՝ կանխելով ամոնիակի տարածումը մթնոլորտում։

Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերված թերությունների և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա օրինակելի ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի շահագրգիռ պետական մարմինների ու գործընկեր կառույցների քննարկմանը:

Լրահոս
Լոս Անջելեսում մեծ հանդիսությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանում հնարավոր է արևմտահայերենով դպրոցներ ստեղծվեն Հայաստանն ու Սենթ Քիթս և Նևիսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը Լևոն Մկրտչյանն իր հրաժարականի պահանջի տակ հիմնավորումներ չի տեսնում Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20- ամյակին նվիրված միջոցառմանը Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Էդուարդ Շարմազանով Թուրքական Հաքքարիում քուրդ զինյալները պայթեցրել են զինվորական մեքենան Առանց հերթագրումների եւ խոչընդոտների. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում սոցփաթեթի նոր կարգը Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 300 մլն դրամ Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն «Խոստում»-ը համամարդկային խնդիրներ է շոշափում. Թերրի Ջորջը Երևանում խոսում է իր ֆիլմի մասին Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում Մենք ժամանել ենք այստեղ՝ թույլ չտալու քարոզչություն և հակահայկական հռետորաբանություն ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ Պարտապանը կկարողանա արգելանքն այլ գույքի վրա տարածելու միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ ԱԺ պատգամավորները չեն կարողանա ցանկացած պահի տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորներին Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ Նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan