«Հրապարակ». «Միսս Հայաստան-2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի գործը նոր փուլ է մտել

«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն ընդդեմ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի գործը նոր փուլ է մտել:

Ինչպես հայտնի է, ՀԿ-ն պահանջում է արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի կիրառումն ու չեղյալ համարել սեպտեմբերի 24-ին նախատեսված մրցույթը։ Ավելի վաղ հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին բավարարվել էր, դատարանը Գոհար Հարությունյանին արգելել է ցանկացած ձևով «Միսս Հայաստան» ապրանքանշանի օգտագործումը, ինչպես նաև «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը:

Բարձրացված աղմուկից հետո Գոհար Հարությունյանը, նախքան դատի մեկնարկը, հուլիսի 12-ին փոխել էր հիմնադրամի անվանումը՝ գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։

Հիմա հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը դատարանին նոր միջնորդություն է ներկայացրել՝ վերանվանված հիմնադրամի նկատմամբ ևս հայցի ապահովում կիրառել։ Օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է միջնորդությունը, ըստ այդմ՝ արգելել «Միսս Արմենիա» հիմնադրամին ապրանքային նշանի ցանկացած օգտագործում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում