«Հրապարակ». Անի Զախարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

«Հրապարակ»-ը գրել է. ««Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 30-ին։ Զախարյանը, ով հունիսի 29-ին մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտվել, պահանջում է արդարացման դատավճիռ։ Հիշեցնենք, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվում։ Անի Զախարյանին չէր գոհացրել դատավճիռը, նա հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրիշի գույքը վնասել դրդելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած ցույցերի և հավաքների ժամանակ բարձրախոսով հնչեցրել է ոստիկանական ավտոմեքենան ջարդելու և վնասելու կոչեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում