Կարեն Մովսիսյանը՝ շախմատի Եվրոպայի վետերանների չեմպիոն

Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվեց Եվրոպայի վետերանների առաջնությունը:

50-ից բարձր տարիքային խմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի վետերանների չեմպիոն|:

Կանանց 50-ից բարձր խմբում հաղթող դարձավ Գալինա Ստրուտինսկայան:
65-ից բարձր տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Ռենման Նիլս Գուստավը, իսկ կանանց 65-ից բարձր առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում