Հայտնաբերված ծխացող օջախները մարվում են

Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ:

Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից:

Իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում