ՀՀ ոստիկանության աշխատակիցը ալկոհոլ օգտագործած վիճակում հարվածներ է հասցրել քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես տեղեկացրին հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում հետապնդել է իրեն, ապա հասնելով` ոտքերով և ձեռքում եղած ատրճանակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ինքը դիմել է փախուստի, կրակոցներ է արձակել իր ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ Ս. Ա.-ի հաղորդումն առերևույթ պարունակում է պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցագործության հատկանիշներ, վերը նշված դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում