Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է

Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:

Փարիզում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը վրացի մարզիկն էր: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքով 6:2 հաշվով հաղթել էր Ռևազ Նադարեիշվիլուն:

Նախօրեին Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):

Հետևեք մեզ նաև Telegram-ում