Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը

Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ ևս կարողանում են կազմակերպել իրենց հանգիստը, կան մատչելի հանգստյան տներ, որտեղ հնարավոր է ընտանիքով 2-3 օր անցկացնել: Միևնույն ժամանակ՝ հայաստանյան հանգստյան տներ հիմնականում շատ են գնում սոցփաթեթի շահառուները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը:

«Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, և հանգստյան տները հիմնականում լեռներում են, հայերը նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում: Սակայն Հայաստանում ևս շատ հանգստացողներ կան, հիմնական մասը՝ սոցփաթեթի շահառուներ»,-ասաց Մարինե Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ ևս գնում են հանգստի: Կան մատչելի հանգստյան տներ, որտեղ հնարավոր է ընտանիքով 2-3 գիշեր անցկացնել: Երբեմն լինում են նաև որոշակի ակցիաներ: Ծաղկում են ապրում նաև մեկօրյա տուրերը:

«Հայաստանում տարածված է նաև շաբաթ, կիրակի օրերին հանգստանալու միտումը: Հիմնական ուղղություններն են Ծաղկաձորը, Հանքավանը, Սևանը, Դիլիջանը»,-եզրափակեց տուրիզմի փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում