Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:

«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,-ասել է Աշոտ Մանուկյանը։

Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի և հաջորդող քայլերի մասին»,- ասել է Բանկի տարածաշրջանային տնօրենը:

Զրուցակիցներն անդրարձել են նաև ծրագրերի իրականացման ընթացքին, ժամկետներին և ըստ փուլերի դրանց իրականացման հնարավորություններին:

Օլաֆ Զիմելկան պատրատակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հատագա քայլերը նախանշելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում