Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:

80 կգ քաշային կարգի Մաքսիմ Մանուկյանը ԱԱ-ի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց գերմանացի Այզեկին և անցավ կիսաեզրափակիչ փուլ: Այնտեղ նրա մրցակիցը կլինի վրացի, Եվրոպայի չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլին:

Ավելի վաղ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Խաչատրյանը 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:

Հիշեցնենք, որ մեջ ըմբիշը հաղթանակով էր մեկնարկել ԱԱ-ում: Նա 1/16 եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում