ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Մեքենաներն ուղեկցում է ԱԻՆ Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ մեքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է:

Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում