Կարեն Կարապետյանը Գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը:

Իլաֆ Զիմելկան, իր հերթին, ընդգծել է ՀՀ կառավարության հետ մինչ այժմ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և պատրատակամություն հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու նպատակով: Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեությանը՝ KfW բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է մեր երկրի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերն ու արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված արդյունավետ քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում