«Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանել

Ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաընկերության «Սեփական աչքերով» ծրագիրը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանում, որի առաջին մասն արդեն պատրաստ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում Հայաստանի հարուստ մշակույթին, բազմադարյա ճարտարապետական կոթողներին, բնական հուշարձաններին: Տեսաֆիլմը նկարահանվել է Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: Այն կրում է «Հայաստանի ոգին» խորագիրը:

Տեսաֆիլմի առաջին մասում անդրադարձ է կատարվում հայկական ձեռագործ գորգագործությանը, դուդուկին և դրա պատրաստման եղանակին, կոնյակագործությանը, նկարչական արվեստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում