Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 22-ին մեկնարկել են ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից, շրջանավարտներին հանդիպել և ողջունել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում մանրամասն անդրադարձել են պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների նպատակներին, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարներին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, ինչպես նաև զինծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում