Առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի անտառների պահպանության նոր մոդել

Հայաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները մշակել են անտառների պահպանության նոր մոդել, որն առաջիկայում կներկայացնեն կառավարության քննարկմանը: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին:

«Մեր գլխավոր խնդիրը էկոհամակարգային մոտեցում կիրառելն է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների ամբողջական կառավարում իրականացնելու հարցում` առանձնացնելով պահակային ռեժիմը կառավարման հիմնական գործառույթներից»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ կա նաև Ազգային անվտանգության խորհրդի ընդունած որոշում` բնական պաշարների կառավարման ռազմավարության վերաբերյալ, որտեղ նույնպես անտառների և բնական ռեսուրսների կառավարման հարցն օրակարգային է: Հայեցակարգը մի քանի օրից կներկայացվի կառավարության քննարկմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում