Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել

Հալեպի շրջանում անօրինական ավազակային խմբավորման 47 գրոհայինից բաղկացած խումբը զենքերը վայր է դրել, որպեսզի օգտվի համաներումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«47 գրոհային զենքերը վայր է դրել: Նրանք տարվել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածք: Այժմ Հալեպի անվտանգության կոմիտեում դիտարկվում է նրանց համաներման հարցը»,– ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով, ռուսական ռազմական ոստիկանությունն ապահովել է գրոհայինների անվտանգ դուրսբերումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում