Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել

Օգոստոսի 23-ին, ժամը 01:50-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է ավտոբուս, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել՝ 02:55-ին:

Գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ամբողջությամբ այրվել է «Кубань». մակնիշի շահագործվող ավտոբուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում