Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Երևան քաղաքի Գյուրջյան փողոց (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝
1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում