Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում օգոստոսի 24-28-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքումօգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.60C

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում