Գյումրիում պատվոգրեր ստացան պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինվորները

Գյումրիում պատվոգրեր ստացան պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինվորները: Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել պատվոգրեր հանձնել նաև այն ծնողներին եւ ուսուցիչներին, ում երեխաները կամ աշակերտները հայոց բանակում աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ եւ սխրանքներով: Օգոստոսի 23-ին, Գյումրու քաղաքապետարանի եւ Գյումրու զինվորական կոմիսարիատի կողմից պատվոգրեր հանձնվեցին ապրիլյան պատերազմի զինվորներին եւ նրանց դասավանդած ուսուցիչներին:

Միջոցառմանը ներկա Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ, կարեւորելով զինվորների հայրենանվեր աշխատանքը, նշեց. «Մենք մեծարում ենք մեր այն զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը: Մեր բոլորիս պարտքն է ըստ արժանվույն գնահատել զինվորներին: Պատկերացրեք ինչ կլինի, եթե զինվորը սահմանում չլինի: Ոչ թե պետություն չի լինի, այլ մենք ինքներս չենք լինի»,-իր խոսքում ասաց Շիրակի մարզպետը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս կարևորելով սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի դերը, շնորհակալություն հայտնեց նրանց՝ ծառայության համար: «Պետք է պայքարենք, մեր սահմանները մենք պետք է պաշտպանենք մեր զինվորներով եւ մեր միջոցներով: Պետք է կարողանանք խաղաղ պայմաններում ապրել ու զարգանալ»,-եզրափակեց քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում