AM | RU
USD
EUR
RUB

Ձգտելու եմ մինչև Տոկիո-2020 անընդմեջ հաղթել. Արթուր Ալեքսանյան

 
 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով:

«Շատ ուրախ և հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն: Հերթական անգամ աշխարհի չեմպիոնի ոսկին նվաճելուց հետո ձգտելու եմ, որ հաջորդ տարի ևս դառնամ չեմպիոն, հաղթեմ բոլոր այն մրցաշարերում, որոնց կմասնակցեմ: Ձգտելու եմ անընդմեջ հաղթել, մինչև Տոկիո-2020: Չեմ բավարարվելու այս ոսկե մեդալներով, շարունակելու եմ այսպես առաջ գնալ: Փարիզում այնպիսի զգացողություն էր, կարծես Հայաստանում լինեինք, այդ ամենը երկրպագուների շնորհիվ: Շնորհակալություն նրանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Խոսելով վրացի ըմբիշի դեմ տարած հաղթանակի մասին` օլիմպիական չեմպիոնն ասաց. «Բոլորն էլ տեսել էին թե Վրաստանում ինչ էր կատարվում, և իմ կարծիքով ես այստեղ ամեն ինչ ապացուցեցի: Փարիզում ամեն ինչ չեզոք էր, ոչ Վրաստանն էր, ոչ` Հայաստանը»:

Գյումրեցի մարզիկն, անդրադառնալով ըմբշամարտի նոր կանոններին, շեշտեց, որ նախկին կանոններն ավելի լավն էին, այն ավելի դիտարժան էր դարձնում մարզաձևը: Սակայն ինչ կանոններ էլ լինեն, հավաքականն այնպիսի մարզչական շտաբ ունի, ովքեր կարող եմ միշտ պայքարել ոսկու համար:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):

Լրահոս
Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan