Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները օգոստոսի 24-ին՝ ժամը 06.30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմի անտառում:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի վայր են ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Մնացած 4 մարտական հաշվարկների անհրաժեշտությունն այս պահին դեպքի վայրում չի զգացվում:

Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում