AM | RU
USD
EUR
RUB

Որդուն սպանած ամերիկահայ Արամազդ Անդրեասյանը դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայազգի բնակիչ Արամազդ Անդրեսյանն, ով մեղավոր էր ճանաչվել իր 5-ամյա որդու սպանության մեջ, դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է CNN-ը: Անդրեսյանը բանտից վաղաժամ ազատման հնարավորություն ունի միայն 25 տարի հետո:

Դատավճռի ընթերցման ժամանակ խոսքի իրավունք է տրվել դատապարտյալի նախկին կնոջն, ով իր զայրույթն է արտահայտել կատարվածի շուրջ: «Տղաս իմ ամենամեծ երջանկությունն էր, իսկ հիմա՝ իմ ամենամեծ տխրությունը: Դու ձախողվել ես որպես հայր, ձախողվել ես որպես տղամարդ, ձախողվել ես որպես մարդ արարած», - ասել է սպանված 5-ամյա երեխայի վշտահար մայրը:

35-ամյա Արամազդ Անդրեսյան ավագը դատական նիստի ժամանակ չի օգտվել խոսքի իր իրավունքից: Նրա զղջման խոսքերը փոխանցել է փաստաբանը:

Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել էր մեղքը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հուլիսի սկզբին գտել էր դեռևս ապրիլից կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը: Երեխայի մարմինը հայտնաբերվել էր Սանտա Բարբարա լճի մոտակայքից: Երեխայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ձերբակալվել էր հունիսի 23-ին Լաս Վեգասում: Նա մեղադրվում էր երեխայի անհետացման մեջ: Անդրեսյանը, ով ամուսնալուծվում էր կնոջ հետ և կիսում էր երեխայի խնամակալությունը, ապրիլի 20-ին տեսանյութ էր հրապարակել որդու հետ Դիսնեյլենդում: Հաջորդ օրը նա պետք է երեխային վերադարձներ կնոջը, սակայն այդ օրն առավոտյան նրան հայտնաբերել էին անգիտակից վիճակում Հարավային Փասադենայի իր տան մոտակայքում: Նրա մեքենայի վրա բենզին է լցված եղել: Երեխային կորած հայտարարելուց վեց օր անց Անդրեսյանը հայտարարություն էր տարածել երեխայի նկարներով՝ կոչ անելով հանրությանն օգնել իրեն գտնելու որդուն: Նա պնդում էր, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել, սակայն կասկածում էր, որ այդ օրն իր վրա հարձակում են իրականացրել:

Անդրեսյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Ոստիկանության քննիչներն արձանագրել էին, որ հոր՝ Արամազդ Անդրեսյանի մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա բացացրել էր մազերի գույնը, սափրել էր մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող էր խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց:

Լրահոս
Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը Հայ-ռուսական առողջապահական համաժողովին կքննարկվի դեղորայքի միասնական շուկայի ձևավորման հարցը Նախագահն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարարին Սիրիայի Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավորն այցելեց սփյուռքի նախարարություն Իրաքը վերակառուցման հարցում Հայաստանի փորձի կարիքն ունի. Իրաքի գյուղատնտեսության նախարար Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI Համագումարի Հայտարարություն Տարեվերջին Հայաստանը կունենա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 58.8 տոկոս ցուցանիշ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները Հայ-թուրքական սահմանը խախտող անձն ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում Հայերեն տպագիր առաջին գիրքը, պարբերականը, քարտեզը ներկայացված են Գրատպության թանգարանում Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար «Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն Ռուսաստանի կրթության նախարարն այցելեց մանկավարժական համալսարան և պարգևատրվեց պատվավոր դոկտորի կոչումով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին Պայթյուն Աբովյան քաղաքում գտնվող գործարանում Կառավարությունում օպտիմալացման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը գործնական տեղաշարժեր կապահովի երկու երկրների հարաբերություններում ԵԱՏՄ-ն եւ Հորդանանը տնտեսական համագործակցության նոր էջ են բացում Լիբանանի պետական նախարարը մասնակցել է ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը Վարդան Արամյանը դրական է գնահատում պետական գնումների ոլորտի բարեփոխումները «Գերմանիայի համար այլընտրանք»-ի առաջնորդը հրաժարվել իր կուսակցության խմբակցության մաս կազմել Կառավարությունն իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն. Վարդան Արամյան Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռեւս որեւէ լուրջ շարժ չի ակնկալում Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքը և նշանակել պետական նախարար Երևանում մեկնարկում է Հայ- իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը սահմանել է բարձր նշաձող. Արման Վարդանյան (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 25 Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր Թեհրանում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ջակարտայում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan