Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Թուրք-սիրիական սահմանի Քիլիս նահանգում գտնվող անցակետում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա զոհ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Պայթել է անցակետով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, զոհվել է Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Աքջանը:

Մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք, Թուրքիայի իրավապահները դեռևս ոչ հաստատել, ոչ էլ հերքել են ահաբեկչության վարկածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում