Հայաստանը և Թուրքմենստանը կամրապնդեն համագործակցությունը գլոբալ խաղաղությանը նպաստելու հարցում

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները Երևանում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են գլոբալ խաղաղությանը նպաստելու հարցում փոխգործակցությունն ամրապնդելու փոխադարձ ձգտումը: Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Պատրաստակամություն ենք հայտնել այդ ուղղությամբ գործընկերություն զարգացնել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՄԱԿ-Ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում»,- ընդգծեց Թուրքմենստանի նախագահը:

Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են միավորել ուժերը միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հարցում, այդ թվում` ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում