Թուրք հատուկջոկատայինները «ծպտյալ» հայերի դեմ ուղղված արշավ են սկսել. «Ակոս»

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազզո գյուղի 76-ամյա բնակչուհին պատմել է, որ թուրք հատուկջոկատայինները, կասկածելով հայ լինելու մեջ, իրեն ճնշումների են ենթարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Քրդական Հազզո գյուղի բնակչուհի Սանիյե Էքթինն իր թոռնուհուն պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայիններ և հայերեն խոսել:

Նրանք քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:

Դիարբեքիրի Հազզո գյուղում բնակվում են հիմնականում քրդեր, ովքեր աջակցում են քրդերի անկախության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), և այդ պատճառով գյուղը մշտապես թուրք հատուջոկատայինների հսկողության տակ է:

«Ակոս»-ի հետ զրուցել է Սանիյե Էքթինի թոռնուհի Ջեյլան Աքչան, ով պատմել է, որ իր տատիկը քուրդ մահմեդական է և երիտասարդ ժամանակ մասնակցել է քրդական շարժումներին:

Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում