Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալն անհայտ անձի կողմից դանակահարվել է

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանն օգոստոսի 24-ի կեսգիշերին դանակահարվել է անհայտ անձի կողմից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ օգոստոսի 24-ին, ժամը 02:50-ին Մասիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հակոբ Մկրտչյանը վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ բժիշկի տեղեկանք համաձայն` Հակոբ Մկրտչյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար,կատարվում է հետաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում