ԱՄՆ-ի պատժամիջոցները կմնան այնքան ժամանակ մինչև Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը. Ջեյմս Մեթիս

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չփոխի իր վարքագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բացի այդ, Մեթիսը նաև նշել է, որ ՌԴ-ը «ձգտում է միջազգային սահմանները վերաձևավորել ուժով», ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և չի ընդունում 2014 թվականի՝ «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում