Հայաստանն ունի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար:

«Ուստի, որպես առաջնային լուծում, առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ կմշակվի ռազմավարական փաստաթուղթը՝ ներկայացնելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ ապահովելու համար միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում