ՎԶԵԲ-ը հրաժարվել է ֆինանսավորել Ադրբեջանին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվել է ավելացնել Ադրբեջանում կատարվող ներդրումները:

Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Բանկը հրաժարվել է ավելացնել ներդրումներն Ադրբեջանի ցեմենտի առաջատար արտադրող «Հոլջիմ» ընկերությունում:

Ներդրումները չավելացնելու վերաբերյալ որոշումը կայացրել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը:

Բանկին է պատկանում «Հոլջիմ» գործարանի բաժնետոմսերի 10 տոկոսը: Նախորդ տարի որոշում էր կայացվել ավելացնել ներդրումները և բաժնետոմսերը հասցնել 20 տոկոսի, սակայն բանկը հրաժարվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում